Վավերացում
Բանալին փոխանցվում է հարցման մարմնում key դաշտով։ Մեզ մոտ պահվում է միայն դրա SHA-256 հեշը, ուստի բանալին բազայից վերականգնել հնարավոր չէ — եթե այն կորցրել եք, թողարկեք նորը։ Բանալին կարելի է անջատել վահանակում ցանկացած պահի, այն անմիջապես դադարում է աշխատել։